«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել 3 նախարարությունների անվանումների փոփոխության նախագծին, որն առաջիկայում պետք է քննարկվի և հաստատվի ԱԺ-ի կողմից։ Առաջարկվող փոփոխություններով արտաքին գործերի նախարարությունը կկոչվի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, սակայն այն փակվել է հայկական գյուղմթերքների, ծաղկի, կոնյակի, «Ջերմուկի» համար։ Միջազգային առևտուրը իբր ծաղկել է, այդ պատճառով են այդ եզրույթը ավելացնում ԱԳՆ-ի անվանը։ Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում։ Իրենք բարեկեցիկ են դարձել, փողոցից պալատ բերված, չտես, ոսկորը սովածները մեծ պաշտոններ ստանալով՝ ճոխ և շվայտ կենցաղով են ապրում։ Վարչապետի պաշտոնն էլ կոչեք սուպերվարչապետ, որ Արցախը հանձնելուց, Հայաստանի սարերի ձյունապատ դիրքերը, Սև լիճը, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնելուց հետո միանձնյա իշխելով, թագավորի նման լիազորություններ ունենալով՝ Հայաստանը տանում է դեպի կործանում, սակայն, իր խոստովանությամբ՝ ինքը չգիտի, թե ինչ արագությամբ ենք գլորվում անդունդը»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
1221:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
4021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
7021:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6820:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
13120:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15119:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11818:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16118:06