«Սա պարզապես խայտառակություն է»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անգամ Հռոմում ականատես եղա, թե ինչպես հսկիչը տուգանեց ուսանող աղջկա։ Էնքան բարեկիրթ դա արեց, որ իմ տուգանվելն էլ եկավ։
Էսօր նայում եմ մեր հանրային տրանսպորտում քաղաքապետարանի աշխատակցին, որը «չակե-չակ» կռիվ է տալիս ուղևորի հետ։ Սա պարզապես խայտառակություն է, ընկերներ։
Վերջին շրջանում որոշեցի անձամբ հասկանալ հանրային տրանսպորտի վիճակը և մի քանի անգամ օգտվեցի դրանից։ Սարսափելի չարություն կա այնտեղ։ Մեր հասարակության բոլոր տեսակի վատ, էմոցիոնալ հարաբերությունները խտացված են հենց էդ միջավայրում։ Մարդիկ հոգնած, տառապած, աշխատանքից, դասից հետո իրար վրա լցված մի կերպ փորձում են հասնել տուն ու ազատվել օրվա կտտանքներից։
Ու երբ այդ ամենի մեջ մի հատ էլ համազգեստով մարդ ես ուղարկում...
Եվ խոսքը միայն հանրային տրանսպորտին չի վերաբերում. վերաբերում է ոստիկանությանը, վերաբերում է բոլոր այն ոլորտներին, որտեղ պետությունը ծառայություն է մատուցում։ Մենք թազա ֆորմի տենդեր ենք կախում, էլեկտրոմոբիլ ենք առնում ու հռչակում ենք, որ ոլորտը բարեփոխվեց։ Բայց ախր էդ մարդը մնաց հոգով նույն «մլիցեն»՝ ճկույթի երկար եղունգով ու պարապ ժամանակ գողական գնացող։ Այդ մարդկանց պետք է գոնե երկու խոսք ասելու, նախադասություն կազմելու և մարդկանց հետ շփվելու տարրական մշակույթ սովորեցնել, նոր ուղարկել փողոց կամ տրանսպորտ։ Քաղաքացին կարող է էս վիճակում մի քիչ էլ ամբարտավան լինել։ Պետության խնդիրը՝ բարեկրթություն պարտադրելն է»։

«Սա Երևանի բարեփոխված տրանսպորտն է»․ Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
2115:12
«Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է»․ Հայկ Մարտիրոսյան
2115:06
«Սա պարզապես խայտառակություն է»․ Վահրամ Թոքմաջյան (տեսանյութ)
5014:54
«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան
5413:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
6913:06
«Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս»․ Ռուբեն Մխիթարյան
7712:42
«Իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ»․ Ոսկան Սարգսյան
8311:42
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում»․ Գարեգին Երկրորդ
7211:00