«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ ամբիոնից, իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան մենախոսություններում ՔՊ-ականներն ինչքան ուզում են՝ թող մեծ-մեծ խոսեն ու «ինքնիշխանությունից» ճառեն։ Պետական կառավարումը մարդկանց ականջներին «նախկին-ներկա» անվերջանալի սերիականով լապշա կախելն ու անվերջ մեղավորներ փնտրելը չէ։
Իրականությունը լրիվ այլ տեղում է, այնտեղ, որտեղ ունենք բզկտված Հայաստան՝ բզկտված ու անպաշտպան սահմաններով։ Տնտեսական «թռիչքների» մասին հեքիաթների ֆոնին ժողովրդի գլխին խայտառակ պարտքեր են կուտակում, իսկ հարևան պետությունների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են փչացրել, որ երկիրը լրիվ անվտանգային վակուումում է հայտնվել։
Սրանց մեծ-մեծ փռթելուն զուգահեռ՝ մեկդ կարո՞ղ է պատկերացնել, թե Ադրբեջանը երբ է դուրս գալու մեր ինքնիշխան տարածքներից։ Ոչ ոք չգիտի։ Փոխարենը շատ լավ գիտենք, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Ալիևին նոր տարածքներ նվիրաբերել։ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։
Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ։ Հանեք ներքաղաքական շոուները, քարոզչական աղմուկը, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել...»։

«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
2014:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
5113:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7813:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
6313:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
18212:25
«Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7212:12
«Հնարավոր է երկրում փոփոխություն անել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7912:00
Թրամփը հայտնել է, որ ուրախությամբ կպայքարեր նախագահական երրորդ ժամկետի համար
14410:57