«Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես առաջինն էի ու մինչ այսօր մնում եմ միակը մի քանի միլիոնանոց հայութան մեջ, որ ոչ միայն դեռևս տարիներ առաջ հանդգնեց, այլև շարունակում է կրկնել, որ ողբերգականորեն, Հայաստանն այլևս գոյություն ունենալու շանս անգամ չունի:
Շատերն արդեն սկսել են զգալ դա, ու անգամ ոմանք վերլուծում են նման սցենարներ, բայց ոչ ոք միևնույն է ոչ միայն չի բարձրաձայնում հենց այդ ձևակերպմամբ, այլև բոլորն այնուամենայնիվ շարունակում են տխմարաբար հուսալ թե հրաշք կլինի, թե չքնած ժողովուրդը իբր կզարթնի, թե դա տեղի չի ունենա, թե բալքիմ լավ կԸլնի և նման այլ ապուշություններ:
Նաև ասել եմ, որ գործընթացը հանգրվաններով է:
Հիմա Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է:
Հիմա ավելացնեմ. այլևս քիչ ժամանակ է մնացել: Վերջը մոտ է: Ընդամենը մի քանի տարվա մեջ վերջին վարագույրն այլևս իջած կլինի Հայաստան կոչված այս տարածքի վրա:
Ու գործընթացն այդ անդառնալի է:
Ում դուր չի գալիս սա լսելը, որ հանկարծ իրենց անգործ հոգիները չբախվեն իրենց անգործության ողբերգական արդյունքին՝ կարող են իմ էջից գնալ: Հետո, միևնույն է, հարյուրերորդ անգամ համոզվելու են, որ իմ հարյուրերորդ կանխատեսումն իրականություն դարձավ»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
1221:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
4021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
7021:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6820:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
13120:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15119:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11818:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16118:06