«Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս»․ Ռուբեն Մխիթարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Ճամբարակի ողբերգական դեպքին, ըստ ՊՆ և Քննչական կոմիտեի պաշտոնական դիրքորոշման, չի նախորդել զինծառայողների միջև ծեծկռտուք, իսկ զինվորները հակագազերով չեն վազել։
Այդ դեպքում տվեք ամենապարզ հարցի պատասխանը.
-Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս՝ Ճամբարակ տանող ավտոճանապարհին։
-Եթե հակագազերով չէին վազում՝ ի՞նչ էին անում այնտեղ։
-Եթե ծեծկռտուք չի եղել՝ ինչպե՞ս և ինչո՞ւ էին հայտնվել ճանապարհին։
-Ո՞վ էր նրանց դուրս բերել զորամասից։
-Ի՞նչ հրաման կամ առաջադրանք էին կատարում։
-Ո՞վ էր այդ պահին պատասխանատու զինծառայողների անվտանգության համար։
Զոհված զինվորի ընտանիքը և հասարակությունն իրավունք ունեն իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Բանակում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ պետության պատասխանը չի կարող սահմանափակվել մեկ նախադասությամբ՝ «այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06