«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում էներգետիկան և լոգիստիկան գերակա են, իսկ Հայաստանը դիտարկվում է այդ մեծ հավասարմանն ինտեգրվելու կամ դրան հարմարվելու ենթակա տարածք:
Ալիևը Բեռլինում ստացավ այն, ինչ ուզում էր՝ ռազմավարական գործընկերության ստորագրում և գերմանական կապիտալի ներգրավում: Այս համատեքստում Գերմանիայի կանցլերի հեռախոսազանգը ամենևին չի կարելի արարողակարգային համարել։ Այն նշանակում է՝ «մենք տնտեսական մեծ գործարք ենք կնքում Բաքվի հետ, և դուք պետք է արագացնեք կամ ավարտին հասցնեք խաղաղության գործընթացը ու բացեք տրանսպորտային հանգույցները, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքը»: Ավելի հասկանալի լեզվով ասած՝ Փաշինյանին խորհուրդ է տրվել արագացնել սահմանադրական հանրաքվեի անցկացումը և բավարարել խաղաղության պայմանագիի ստորագրման ադրբեջանական նախապայմանների կատարումը։ Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար։ Հայաստանում իշխանության համար իրական պայքարը մտնում է վճռական փուլ։ Իսկական կինոն շուտով սկսվելու է»։

«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
316:12
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
3716:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
5314:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
6313:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9213:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
7213:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
20012:25
«Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7912:12