«Քար լռություն է․ նախարարը «ստերիլ» է իրեն պահում»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկրորդ օրն է Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ- ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել, այցելել է նախարարը զորամաս, տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել, վստահ եմ, որ ոչ։
Սա պատասխանատվությունն է զինծառայողի կյանքի, նրա ընտանիքի և մեր հանրության առջև։ Նախարարը շատ «ստերիլ» է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված։ Տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը՝ նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ, իսկ իրական նվազ թվերի համար պայքար չկա։
Մամուլում շրջանառվող «ինքնասպանության» վարկածն անընդունելի է ինձ համար։ Մամուլը առավելագույնը կարող է տեղեկանալ զինծառայողի մահվան դեպքի, բայց ոչ մահվան հանգամանքների մասին։ Շատ անգամ հենց իրավապահ մարմիններն են այսպիսի վարկածներ նետում մամուլ, որ հետո հիմք հանդիսանա իրենց առաջ քաշած «ինքնասպանության» վարկածի համար։ Իսկ «ինքնասպանության» դեպքերը բանակում, հիմնականում, սպանություններ են, որոնք չեն բացահայտվում։
Հարգելի գործընկերներ այդքան հեշտությամբ մի՛ գրեք ինքնասպանությունների մասին։ Խորապես ցավակցում եմ լուսավոր երիտասարդի՝ Նարեկի ընտանիքին, հարազատներին»։

«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
316:12
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
3716:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
5314:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
6313:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9213:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
7213:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
20012:25
«Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7912:12