«Շահի դիմաց եթե չկա շահ, ուրեմն չկա դաշնակցություն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեր հիասթափությունների պատճառն այն է, որ միջազգային հարաբերություններում բարոյականություն եք ուզում տեսնել, այնինչ Հայոց մի քանի հազարամյա պատմությունը պետք է սովորեցներ, որ անկարելի է բարոյականություն փնտրել այնտեղ, որտեղ շահն է խոսում։ Պետության շահը, ազգային շահը միջազգային հարաբերությունների շարժիչն է, և դա երբեք չի փոխվելու։
Ավելի մեծ մանկամտություն է հավատալը, թե որևէ պետություն բարոյական կամ բարեկամական զգացումից դրդված պետք է գործի ի շահ մեկ այլ պետության։
Շահի դիմաց եթե չկա շահ, ուրեմն չկա դաշնակցություն, բարեկամություն, աջակցություն... Սա է իրական քաղաքականությունը, ուզեք դա, թե ո'չ...
Ֆրանսիան Կիլիկիայում գիշերով իր զորքը դուրս բերեց՝ ձիերի սմբակներին կտոր փաթաթելով, որպեսզի հայերը չլսեն հեռացող զորքի ձայնը... Որովհետև Ֆրանսիան իր շահը տեսավ այստեղ զիջելու և Մերձավոր Արևելքի այլ կետերում ազդեցություն պահպանելու մեջ։
Անգլիական թագավորները Հովսեփ Էմինից մինչև Մոսե Իմո խոստացան հանուն քրիստոնեական հավատքի գալ փրկության, բայց աջակցեցին կասպիական նավթահորերին...
Ռուսական բանակը քանիցս ետ ու առաջ անելով, անգամ 100 ամյա իր տարածքներից նահանջեց հանուն մեծ հեղափոխության...
ԱՄՆ նախագահը մի քարտեզ նվիրեց, բայց ավելի կարևոր էր Հայաստանի ռեսուրսային արժեքը, ու այդ ժամանակվա համար Հայաստանի մանդատն աննպատակահարմար համարվեց ու Հայաստանն հայտնվեց քեմալական մահիկի ու բոլշևիկյան մանգաղի արանքում...
Ու հայերիս միակ գործը մնաց անիծելն ու հայհոյելը մինչև այսօր... Այդ օրերից մինչ օրս՝ թե' հասարակ քաղաքացի, թե‘ մտավորական, չխորհեցին, թե ո՞րն էր մեր սխալը, որ բոլորն եկան ու անցան մեր ցավի կողքով կամ վրայով... Ու այսօր էլ դեռ հայհոյում են ռուսին, ամերիկացուն, ֆրանսիացուն, անգլիացուն առանց մեկ վայրկյան մտածելու, թե այդ ո՞ր շահի համար նրանք պետք է հայի համար կամ փոխարեն կռիվ տային։
1994-ի պարտությունից հետո Ադրբեջանում հասկացան, որ «լալ ու ողբալը» պետք է իմիջի համար, բայց շահերի խաղը պետք է արդյունքի համար։
Այս էլեմենտար իրականությանն հասնելու համար ցավոք հայերիս դեռ մի քանի 100 տարի պետք կգա»։

«Արդյոք Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ Ֆրանսիան նման դերակատարություն է վերցրել»․ Ստեփան Դանիելյան
318:00
«Իրանը պատասխանատվություն կկրի հութիների կողմից նավերի վրա նոր հարձակումների դեպքում»․ Թրամփ
2617:57
«Հեռանում եմ ԱԺ-ից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
1417:54
«Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիևի հետ հանդիպումից հետո»․ Հակոբ Բադալյան
4117:36
«Շահի դիմաց եթե չկա շահ, ուրեմն չկա դաշնակցություն»․ Արա Պողոսյան
2617:30
«ՔՊ-ի «արժեհամակարգում» մարդն առ ոչինչ է․ 3 նախարարն էլ ունեն 0 պատասխանատվություն»․ Արեգ Սավգուլյան
3117:24
«Ինչի համար երդվել եք, տապալել եք․ գնում եք նույնը երդվելո՞ւ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3717:18
«Եթե ՔՊ-ն ասում է, որ մենք չենք կարող խորհրդարանում իրենց նեղություն տալ՝ ինչո՞ւ են այդքան խառնվել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
4117:12