Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից:
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:
Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:
Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։
Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ»:

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06