Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«16 օր շարունակ խորհրդարանում նույն անատամ, ապաքաղաքական դիսկուրսն է»․ Արմեն Հովասափյան

«16 օր շարունակ խորհրդարանում նույն անատամ, ապաքաղաքական դիսկուրսն է»․ Արմեն Հովասափյան
41
Այսօր, 17:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «16 օր շարունակ խորհրդարանում նույն անատամ, ապաքաղաքական դիսկուրսն է։ Տեսարանները միապաղաղ ու տարօրինակ լինելուց բացի՝ արդեն ուղղակի ուղեղի տրավմայի են հասցնում իրենց պրիմիտիվությամբ ու նայիվությամբ։
Գիտեք՝ արդեն անհետաքրքիր է ամենուր Հանրապետականի հետքն ու ուրվականը փնտրելը։ Հասկանում ենք, որ շարունակում եք պայքարել ՀՀԿ-ի դեմ, բայց մի փոքրիկ ուղղում անեմ․ խորհրդարանում ՀՀԿ-ն ներկայացված չէ։
Եթե խնդիր ունեք, կարգավորեք այն խորհրդարանում ներկայացված ֆրակցիաների հետ։ Ի՞նչ եք անընդհատ կպել մի ուժի, որն այս խորհրդարանում չկա։
Ի դեպ՝ Քառօրյայի մասով. դրանք հա փորձում են իրենց բերած մի քանի պատերազմների թեման հընթացս շեղեն ու անամոթաբար զուգահեռներ անցկացնեն Քառօրյայի հետ: ՔԱՌՕՐՅԱՅԻ թեման փակված է, ասեմ ավելին՝ այն փակել է ձեր իսկ կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն ու նրա տխրահռչակ ղեկավարը: Եթե դեմ չեք՝ մի հատ էլ կարդացեք զեկույցն ու բոլոր հարցերի պատասխանը կգտնեք՝ «բահերով կռվի», «դիզվառելիքի բացակայության», «սոված զիվորների» և այլնի մասով: Բոլորի հետ կապված հատիկ-հատիկ պարզաբանում տրվել է. տարիներ շարունակ ձեր տարածած ֆեյքը ոչ մեկի վզին մի փորձեք փաթաթել՝ գեղիցը մարդ կա»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան