Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ով էլ օրենքի հետ խնդիր ունենա, պետք է պատասխանատվություն կրի»․ Սերգեյ Բագրատյան

«Ով էլ օրենքի հետ խնդիր ունենա, պետք է պատասխանատվություն կրի»․ Սերգեյ Բագրատյան
47
Այսօր, 17:48

«Երբ որ կոռուպցիոն սխեմաները եղել են, իրավական համակարգն ինչքանով կարողացել է, բացահատել է, մնացածի մասին խոսվում է․․․ Բայց երբ որ համակարգային կոռուպցիա է եղել, դա չի նշանակում, թե բոլոր պաշտոնյաները կոռուպցիոներ են եղել․․․»,- այս մասին ԱԺ-ում լրագողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ ինքը միշտ պայքարել է այդ համակարգի դեմ։

Հարցին՝ ինչո՞ւ չեք բռնում բոլոր թալանչիներին, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Տեսնում եք, որ հիմա բռնում են․․․ Անձերի խնդիր չկա, համակարգային է խնդիրը»։

Դիտարկմանը, որ Փաշինյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը վաղուց պետք է կալանավորված լիներ, Բագրատյանն արձագանքեց․ «․․․Ով էլ օրենքի հետ խնդիր ունենա, այդ թվում ես, պետք է պատասխանատվություն կրի»։

«Ով էլ օրենքի հետ խնդիր ունենա, պետք է պատասխանատվություն կրի»․ Սերգեյ Բագրատյան