«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «JLo-ի (Ջենիֆեր Լոպես) համերգից անցել է մեկ տարի։ Մի քանի ամիս առաջ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ իրենք դեռ չունեն համերգից ստացված եկամտի հաշվառումը։ ԿԳՄՍ նախարարությունն ունի մոտ 17 հաշվապահի հաստիքացուցակ։ Նրանք անկարո՞ղ են աշխատել, թե՞ այնտեղ փողերի լվացման սխեմա է գործում։
Հաշվի առնելով վաճառված տոմսերի քանակը և դրանց արժեքը՝ կարող ենք ենթադրել, որ այդ համերգի տոմսերի վաճառքից ստացվել է մոտ 5 միլիոն դոլար, որտե՞ղ է այդ գումարը։ Միևնույն ժամանակ, համերգի կազմակերպման ծառայությունների համար վճարվել է ևս 6 միլիոն դոլար։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ հարկատուների վրա այդ համերգը արժեցել է 11 միլիոն դոլար։ Ուրեմն ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը, և ո՞վ է ստացել այդ գումարը»։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36