«9-րդ գումարման ԱԺ-ն կոչվում է «Մերկացման ԱԺ»»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «9-րդ գումարման ԱԺ-ն կոչվում է «Մերկացման ԱԺ»։ Այստեղ ոչ թե մերկացնում են, թե ով ումից ինչ է գողացել, խլել՝ այսօր, վաղը կամ իր ժամանակին, ով ում հետ ինչ է արել, ով է ավելի երկար համագործակցել թշնամու հետ, ով է գիրք գրել կամ «բառ ու բան» ստեղծել թշնամու պատվերով, ով է ՀԷՑ-ը խլել, կամ ով ՀԷԿ ունի, ում քեռին է 90-ականներին հարստացել, կամ ով է նույն ճանապարհով գնացել ու ահավոր լկտիացել, ով է նոր իմացել Կողբի եկեղեցու հայտնի նկարի մասին, որը դեռ 2014-15 թվականներից բազմաթիվ քննադատությունների է արժանացել, իսկ 8 տարի ԱԺ-ի մանդատը գրկած պատգամավորը նոր է իմացել դրա մասին, և այլն, այլ մերկացնում են իրենք իրենց՝ իրենց մանրությունն ու թանկ բրենդների տակ թաքցրած հոգևոր էժանությունը։
Տիկնայք և պարոնայք, լռե՛ք…
Բանակն անտերության մեջ է, գյուղացին մենակ կռիվ է տալիս բերքի վաճառքի համար, մանկապարտեզներում երեխաները պապիս ժամանակների սեղաններով ու աթոռներով են յոլա գնում, իսկ դուք ինչերի՞ մասին եք խոսում։
Ընդդիմադիր պատգամավորներ, եթե դուք էլի դրանց հետ ձնագնդի եք խաղալու, ապա դա անօգուտ է։ Իրենք իրենց օրակարգն են առաջ տանում։ Էդ խուժանը չի գիտակցում, որ ինքն ընդամենը իշխանություն է։ Դեռ գլխի չեն ընկել»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6608:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11701:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
12300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
13300:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
117Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
96Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
200Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
103Երեկ, 22:18