«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կոնստանտին Օրբելյանը Լիտվայի Կաունաս քաղաքի բարձրագույն պատվո նշանի է արժանացել՝ տեղի մշակութային կյանքում ունեցած իր ավանդի համար։ Իսկ Օբրելյանին Հայաստանից աքսորեցին սրանք։ Առաջին հալածյալներից էր։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Օրբելյանին մեղադրել էր, որ Օպերայում քաղաքականությամբ է զբաղվում։ Թեև թե ուզեր կարար զբաղվեր, բայց սուտ էր։ Ոնց որ հիմա քահանաների հետ են անում։ Մշակույթի փոխնախարարը Նազենի Ղարիբյանն հալածանքների շրջանակներում ասել էր՝ Օրբելյանից ի՞նչ դիրիժոր, նա չափ տալ չգիտի։
Հանրային հեռուստատեսության Լուրերի այժմյան խմբագիր Մհեր Արշակյանը լալահառաչ հոդված էր գրել, թե՝ Կոնստանտին Օրբելյան, չես էլ ամաչում, հրաժարական չես տալիս։ Ոնց որ հիմա Կաթողիկոսի մասին են ասում։
Մի խոսքով նորմալ մարդուն, նորմալ վարկաբեկեցին, գործից հանեցին։ Օրբելյանը դատի տվեց, հաղթեց։
Բայց գնաց, Հայաստանը Օրբելյանի պես վարպետ կորցրեց, Դուրգարյանի ախպոր պես եկեղեցահարձակ խուժան ձեռք բերեց։
Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող։
Սիրուշոյին էլ են դրա համար ատում, կապ չունի, որ Քոչարյանենց ընտանիքից ա, հաջողակ ա, դրա համար են ատում»։

«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
3301:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
5000:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
5200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
60Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
64Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
127Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 22:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
67Երեկ, 22:06