Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։
Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ վերջինիս ոչ պատշաճ սափրվելու համար։ Մասնավորապես, զինծառայողը, ըստ այդ տեղեկությունների, «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։
Զինծառայողին մայորը պատճառել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։ Դեպքով մայորին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը չկարողացավ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ։ «Այս պահին հարմար չէ, հանրային պաշտպան եմ, շաբաթ օր է, չեմ հիշում՝ որ գործի մասին է խոսքը»,– ասաց նա։
Այս դեպքը տեղի է ունենում բանակում վերջին շրջանում գրանցված ծանր միջադեպերի ֆոնին՝ սպանություններ, ինքնասպանություններ»։

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
1816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
5516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
10714:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7313:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7813:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7413:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6612:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7112:12