Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի

«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
55
Երեկ, 23:48

«Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևիցէ մասնակցություն անպատիժ չի մնա հարևանների համար։
Իրանի դեմ ռազմական ճանապարհով իր նպատակներին չհասնելուց հետո՝ մի քանի օր է, ինչ Միացյալ Նահանգները հայտարարել է տնտեսական պատերազմ Իրանի դեմ: Եվ պահանջել է, որ բոլոր երկրները, հատկապես՝ Իրանի հարևան երկրները, միանան Իրանի դեմ այս տնտեսական պատերազմին: Տնտեսական պատերազմը հիբրիդային պատերազմի մի մասնիկ է, որն իր բնույթով չի զիջում ռազմական գործողություններին: Պատմության մեջ տնտեսական պատերազմը և շրջափակումները միլիոնավոր անմեղ կյանքեր են խլել: Իրանի ռազմաքաղաքական և անվտaանգային բարձրաստիճան պաշտոնյաները, Միացյալ Նահանգների կողմից տնտեսական պատերազմ հայտարարելուց անմիջապես հետո, հաստատելով Իրանի դեմ տնտեսական պատերազմի նոր փուլի մեկնարկը՝ այն անվանեցին տնտեսական տեռորիստական ակտ: Եվ նաև խիստ զգուշացրել են Իրանի հարևան բոլոր երկրներին, որ եթե նրանք միավորվեն, ենթարկվեն և աջակցեն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմին, ապա Իրանը դա կդիտարկի որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմական գործողությունների մեջ նրանց ներգրավվում:
Իրանը խստորեն հետևում է իր բոլոր հարևանների պահվածքին, դիրքորոշմանն ու գործելաոճին այս հարցում, և Իրանի դեմ Միացյալ Նահանգների հայտարարած թե´ ռազմական, թե´ տնտեսական պատերազմի մեջ ներգրավվածությունը կդիտարկի որպես թշնամական դիրքորոշում՝ դրա բոլոր հետևանքներով և պատասխանատվությամբ:
Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված բազմաճակատ պատերազմին որևէ մասնակցության դեպքում տվյալ երկիրը կդառնա Իրանի օրինական թիրախը:
Կան երկրներ, որ այս պատերազմին իրենց մասնակցության հետևանքները նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակով՝ այն անվանում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ, արդարացնելու համար իրենց ենթարկվելը Միացյալ Նահանգներին:
Ըստ Միացյալ Նահանգների պաշտոնական հայտարարության՝ դա տնտեսական պատերազմ է Իրանի դեմ, ոչ թե պատժամիջոց: Պաշտոնական Իրանի կողմից այն որակվում է ոչ միայն պատերազմ, այլ նաև՝ տնտեսական ահաբեկչություն Իրանի ժողովրդի դեմ, ինչը անպատիժ չի մնա»:

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի