Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան

«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
55
Երեկ, 23:24

«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով Տիգրանաշենը հանձնելու անոնսն արեց»,- «168»- հետ զրույցում այս մասին նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքի չպետք է հավատալ։ Վստահ եմ՝ նա այժմ պատրաստում է Տիգրանաշենը հանձնելու ինֆորմացիոն ֆոնը և իրեն բնորոշ մանիպուլյատիվ հնարքներով է այդ ամենն անում։ Ավելին՝ որևէ մեկը չպետք է պատրանք ունենա առ այն, թե թուրքը կամովին կարող է մեզ որևէ բան վերադարձնել՝ կապ չունի՝ փոխանակման տրամաբանությամբ, թե բանակցությունների արդյունքում։ Աստված տա՝ բանը դրան չհասնի, բայց եթե ամեն ինչ գնա Փաշինյանի սցենարով, Տիգրանաշենը կհանձնվի, իսկ Ջերմուկի օկուպացված տարածքներից Ադրբեջանը դուրս չի գա։ Տիգրանաշենը կհանձնի, բայց Ադրբեջանը Արծվաշենը չի տա։ Այս տրամաբանությունը, թե Հայաստանը պետք է զիջի, որ ինչ-որ բաներ պահի, չի աշխատում, քանի որ միայն ու միայն հանձնում է, փոխարենը՝ ոչինչ չի ստանում։

Սթափ մտածող մարդը հստակ պետք է իմանա, որ այս մանիպուլյացիաները միտված են Տիգրանաշենը հանձնելու համար կեղծ լեգիտիմության ֆոն ստեղծելուն։

Ինչ է լինելու Տիգրանաշենը հանձնելուց հետո մեր երկրի հետ, մեկ բառով ասեմ՝ աղետ»,- ընդգծել է Ջամալյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։