«Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին հազարամյակի ամենաուժեղ Էլ Նինյոն։
Ուսումնասիրությունն իրականացվել է Գալապագոսյան կղզիներից վերցված ժամանակակից և հնագույն մարջանների 13 նմուշների քիմիական կազմի վերլուծության հիման վրա։ Մասնավորապես ուսումնասիրվել են թթվածնի իզոտոպների, ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունները։ Մարջանների աճի շերտերը գիտնականների համար ծառայել են որպես բնական «ջերմաչափ»՝ հնարավորություն տալով վերականգնել օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները հարյուրավոր տարիների ընթացքում։
Կլիմայական մոդելավորման միջոցով գիտնականները գնահատել են նաև բնական գործոնների՝ հրաբխային ակտիվության և Արեգակի ճառագայթման տատանումների հնարավոր ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանք չեն կարող բացատրել Էլ Նինյոյի դիտվող ուժեղացումը։ Հիմնական գործոն է համարվում մարդածին գլոբալ տաքացումը։
Էլ Նինյոյի ուժեղացումը գումարվում է մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացման ազդեցությանը՝ մեծացնելով աշխարհի տարբեր շրջաններում եղանակային և կլիմայական ծայրահեղ երևույթների հավանականությունն ու ուժգնությունը։ Դրանց թվում են երկարատև երաշտները, անտառային հրդեհները, ուժեղ տեղումները և ջրհեղեղները, ինչպես նաև ենթակառուցվածքների վնասման աճող ռիսկերը»։

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
1816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
5516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
10714:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7313:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7813:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7413:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6612:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7112:12