Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է»․ Սևակ Խաչատրյան

«Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է»․ Սևակ Խաչատրյան
55
Այսօր, 19:54

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ։ Սա իշխանության վախի դրսևորումն է։

Եթե տարիներ շարունակ «թալան» էին փնտրում, ինչո՞ւ ութ տարի սպասեցին։ Ռոբերտ Քոչարյանին արդեն չորրորդ անգամ են կալանավորում։ Սա քրեական արդարադատություն չէ, սա քաղաքական պայքարի մեթոդ է՝ մեկուսացնել այն մարդկանց, որոնք կարող են համախմբել հասարակությանը։

Բայց խնդիրը միայն ներքին չէ։

Քոչարյանի մեկուսացումը տեղի է ունենում Հայաստանի շուրջ աճող աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում։ Մեզ փորձում են համոզել, թե Ռուսաստանի հետ կապերը խզելը ինքնին «Եվրոպա գնալ» է։ Ոչ։ Անվտանգության հենարանները քանդելը դեռ Եվրոպա չէ։

Բաքվից հնչում են նոր պահանջներ՝ Սահմանադրություն, տարածքային հարցեր և նոր պարտավորություններ։ Իսկ իշխանությունը, չկարողանալով ապահովել անհրաժեշտ ներքին աջակցությունը, փորձում է հեռացնել նրանց, ովքեր կարող են դիմադրել այդ օրակարգին։

2018-ին ասում էինք՝ Քոչարյանի դեմ հետապնդումը նաև Արցախի հանձնման ճանապարհն է մաքրում։ Պատմությունը ցույց տվեց՝ ինչ եղավ հետո։

Այսօր ասում ենք նույնը՝ Քոչարյանի կալանքը ոչ թե անցյալի, այլ Հայաստանի ապագայի համար մղվող պայքարի մասն է։

Եվ այստեղ խոսքը ոչ թե մեկ մարդու մասին է։ Խոսքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է»։

Աղբյուրը`   Սևակ Խաչատրյան