«Տաբուներն ավելի շատ այսօր են, երբ խաղաղ պայմաններում որդիներին կորցրած ծնողները վախենում են խոսել»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դանիել Իոաննիսյանն այսօր մի գրառում է արել բանակի մասին, ընդգծելով, թե ինքը հիշում է ժամանակներ, երբ բանակի մասին գրելը տաբու էր, իսկ այսօր «բանակի բարձրագույն ղեկավարությունը ադեկվատ է արձագանքում քննադատություններին՝ հերքելով լրագրողի սխալներն ու ընդունելով բանակի թերացումները»։ Դանիելի նպատակը ոչ թե բանակի, այլ բանակի այսօրվա ղեկավարության իդեալական պատկերը ներկայացնելն է։ Ե՞րբ էր տաբուների ժամանակները, Դանիելը չի նշում, բայց հիշում է։ Ես կասեի՝ տաբուներն այսօր ավելի նկատելի են։ Բանակի խնդիրները որպես լրագրող սկսել եմ լուսաբանել 1996-ից հետո։ Իհարկե չեմ կարող չնշել լուսահոգի Վահան Իշխանյանի անունը, ով առաջինն էր սկսել գրել։ Փակ համակարգերի մասին գրելը դժվար է, և լրագրողները խուսափում են այդ թեմաներից, տուժողի ընտանիքի հետ շփումներից, դա ծանր աշխատանք է։ Տաբուների ժամանակներ ես չեմ հիշում և հետևողական լուսաբանել եմ, այդ թվում Նիկոլի խմբագրած «Հայկական Ժամանակ» թերթում,1998-2000-ին։ Խնդիրներ առաջանում էին, բայց դրանց ես տաբու չէի անվանի։ Պնախարար Վազգեն Սարգսյանն ինձ ասել էր՝ շատ էի մտածում, թե ինչու ես ինձ այդքան քննադատում, բայց հետո հասկացա, որ բանակի համար ես անում։ Հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցելլ նրա հետ հենց իր նախաձեռնությամբ։ Սա ամենադժվար ժամանակներն էին, դրա համար եմ անդրադառնում։ Տաբուներ չեն եղել նաև հետագայում․Սեյրան Օհանյանն, օրինակ արձագանքում էր մեր հրապարակումներին և հաճախ լուծումներ տալիս, չնայած որ մեր անխնա քննադատությունները շարունակվում էին։ Իսկ ինչպես չքննադատես ու չպայքարես, երբ թիրախում զինծառայողների կյանքերն են, միակ որդիների, երբ տեսնում ու լսում ես ընտանիքի հարազատների տառապանքները, անզորությունը համակարգի առջև, անարդարությունները․․․Բանակի այս ղեկավարության առանձնահատկությունը անպատասխանատվությունն է և իրենց համակարգից բարձր դասելը։ Վերջին՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ՊՆ-ն անգամ հաղորդագրություն չի տարածել, կարծես այդ զինվորը գոյություն չի ունեցել։ Այնպես որ տաբուներն ավելի շատ այսօր են, երբ որդիներին խաղաղ պայմաններում կորցրած ծնողները վախենում են խոսել ու պահանջներ ներկայացնել։ Եվ մի բան էլ, Դանիել, երբ Պաշտպանության նախարարությունը հերքում է, դա դեռ չի նշանակում վերջնական ճշմարտություն․ շատ անգամ լռում ես, չես պատասխանում զինծառայողին չվնասելու համար»։

«Ադանա քեբաբ ուտողները թքած ունեն, թե 1909-ին Ադանայում քեբաբի մեջ ինչքա՜ն արյուն կար հայի»․ Արա Պողոսյան
1120:00
Հնդկաստանում Ցուկերբերգից պահանջել են ներողություն խնդրել
3919:42
«Մի՛ բանավիճեք ՔՊ պատգամավորների հետ, խոսեք ժողովրդի դարդերից, պատմե՛ք ՔՊ-ի կոռուպցիոն սխեմներից»․ Տիգրան Քոչարյան
2819:30
«Հայաստանը գիտակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունն իր զարգացման համար»․ Հաջիև
7619:22
«Տաբուներն ավելի շատ այսօր են, երբ խաղաղ պայմաններում որդիներին կորցրած ծնողները վախենում են խոսել»․ Ժաննա Ալեքսանյան
4119:12
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
5018:54
Նարեկ Կարապետյանի «հորթ» արտահայտությունից հետո ԱԺ-ում պատգամավորները սկսեցին հարցեր պարզել (տեսանյութ)
7118:48
«Թույլ չեմ տա ոչ ոքի՝ վիրավորել որևէ պատգամավորի»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6518:36