Փաշինյանը և ԱՄՆ-ի հատուկ բանագնացի խորհդականը քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր

ՀՀ Կառավարությունը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:
Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։
Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։
Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6308:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11301:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11800:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12900:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
116Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
95Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
197Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
101Երեկ, 22:18