Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Նիկոլ Փաշինյանն իրավիճակից գոհ է․ իրենց գործը ձախողած նախարարները մնում են»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանն իրավիճակից գոհ է․ իրենց գործը ձախողած նախարարները մնում են»․ Ոսկան Սարգսյան
50
Այսօր, 12:30

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի նախարար է փոխվել, իրենց գործը ձախողած նախարարները մնում են
Ազգային ժողովում քաղաքական մտքեր չեն հնչում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ երկրի զարգացման ոչ մի հայցեկարգ, ռազմավարություն,ծրագիր չունի, գործում է «ապրենք մինչև երկուշաբթի» կարգախոսով, նոր վարկեր է վերցնում, որ բյուջեի ճեղքերը փակի։ Արտաքին քաղաքականության մեջ բարդակ է, եվրասիական ափից հեռացել ենք, սակայն այլ ափի չենք հասել, բրոունյան մասնիկի նման անկապ, անորոշ շարժվում ենք։ Տնտեսության մեջ գերակշիռ դեր են կատարում երկրի մետաղական հանքերը գիշատիչ շահագործող ընկերությունները, Երևանն այլանդակ կառուցապատող ընկերությունները, վաշխառուկան կապիտալ աշխատեցնող բանկերը, նոր արդյունք չստեղծող սպասարկման ծառայությունները։ Իրավական ոլորտում բեսպրեդել է, խտրական արդարադատություն։ Հայաստանում տարածված է թմրամոլության և խաղամոլության համաճարակը, որի հետևանքով հազարավոր ընտանիքներ են դժբախտացել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իրավիճակից գոհ է, ասում է․ «Վսյո խորոշո, պրեկրասնյա մարկիզա», նախարարներ պետք չէ փոխել։ Միայն ԲՏԱ նախարարին փոխեցին, իբր թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենք»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան