Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Իրենք են մասնակցել այն գործընթացին, որի հետևանքների դեմ այսօր բողոքում են»․ Շիրազ Խաչատրյան

«Իրենք են մասնակցել այն գործընթացին, որի հետևանքների դեմ այսօր բողոքում են»․ Շիրազ Խաչատրյան
52
Այսօր, 17:18

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ շրջապատում մատներիս վրա կարող եմ հաշվել էն «իրական» մարդկանց, ովքեր 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, Սերժ Սարգսյանին «մերժելով», ձեռքերի վրա բերեցին էս պատուհասին, իսկ հիմա իրականում զղջացել են իրենց արածի համար։
Շատ-շատերի «փոշմանելն» ու տարատեսակ հավաստիացումները ուղղակի ձևականություն են։ Խոսքով իբր ընդունում են, որ սխալվել են, բայց հոգով ու մտածողությամբ էդպես էլ դուրս չեն եկել «բռունցք արա, դուխով» վիճակից։
Չեն դուրս եկել ու, ոնց որ, հույս էլ չկա, որ դուրս կգան։
Որովհետև սեփական սխալի հետ առերեսվելը շատ ավելի դժվար է: Չեն ուզում ընդունել, որ էն ամենի համար, ինչ հիմա կատարվում է երկրի հետ, եթե ոչ իշխանությանը հավասար չափով, ապա գոնե ինչ-որ չափով նաև իրենք են պատասխանատու։ Իրենք են այդ ամենը կազմակերպել, ոգևորվել, ծափահարել, իրենք են մասնակցել էն գործընթացին, որի հետևանքների դեմ էսօր բողոքում են։
Ու հիմա՝ քաղաքական ձերբակալությունների ու ճնշումների էս փուլում, սեփական անճարությունն ու ապատիան թեթևացնելու համար նորից հիվանդագին ձևով մեղավորներ են փնտրում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե փնտրում են, այլ նշանակում են։
Ամենահարմար թիրախներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է՝ մարդ, ով համատարած հիստերիայի ու անպատասխանատվության ֆոնին պահպանել է իր ողջամտությունը, քաղաքական կշիռն ու հեղինակությունը։
Ու ամենահետաքրքիրն էն է, թե ովքեր են իր դեմ բողոքողների առաջին շարքերում։ Հիմնականում նույն մարդիկ, ովքեր էսօր ընդդիմադիր են ձևանում, բայց 2018-ին Հանրապետության հրապարակից տուն չէին գնում՝ նույնիսկ լողանալու համար։
Մի տեսակ դեժավյու է, մի քիչ էլ՝ ծիծաղալու...»։

Աղբյուրը`   Շիրազ Խաչատրյան