«Ռուբինյանը նույն խստությամբ կսաստի՞ իր քաղաքական ղեկավարին, թե՞ կլռի»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ առաջին նիստերում Ռուբինյան Ռուբենը երկար խոսեց էթիկայից, բարեվարքությունից ու քաղաքական կոռեկտությունից։ Իր ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես փորձում է ներկայանալ որպես մեր օրերի Մանդելա կամ Մարտին Լյութեր Քինգ՝ բոլորին հանդուրժող, բոլորին հարգող և քաղաքական բարձր մշակույթի կրող։
Բայց քաղաքականության մեջ գեղեցիկ խոսքերը ոչինչ չարժեն, եթե դրանք չեն գործում սեփական թիմի նկատմամբ։
Հենց Ռուբինյանը ոտքերն ամպերից իջեցնի ու բախվի ռեալ պոլիտիկին, պարզ կդառնա՝ նա սկզբունքների՞ մարդ է, թե՞ պարզապես լավ դերասան։ Էլ չասեմ՝ մեծագույն հումանիստ:
Ինչպես հայտնի է՝ առաջիկայում ԱԺ է գալու նրա քաղաքական շեֆը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Այդ ժամանակ, ինչպես բազմիցս եղել է, որևէ հարցից նա դուրս գա ափերից ու սկսի անհարգալից կամ վիրավորական արտահայտություններ անել, այդ պահին շատ հետաքրքիր կլինի հետևել Ռուբենի գործողություններին։
Եթե նա անհրաժեշտության դեպքում նույնիսկ անջատի խոսափողը, ես հրապարակավ կընդունեմ, որ նա հավատարիմ մնաց իր խոսքին։
Իսկ եթե լռեց, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա նշանակում է՝ ԱԺ ամբիոնից հնչած սոփեստական ճառը ոչ թե քաղաքական սկզբունք էր, այլ հերթական շոուն։ Ստացվում է՝ Ռուբինյանի էթիկան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Փաշինյանը»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11001:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12600:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
115Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
94Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
194Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 22:18