«Ատեստացիայի նպատակը բացարձակ քաղաքական է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ չատեստավորված ուսուցիչը չպետք է աշխատի։
Մի կողմ թողնենք այն, որ ներկայիս կառավարող ուժն իր՝ թե բարձրաստիճան պաշտոնյաների, թե միջին ֆունկցիոներների կենսագրական հետագծի պայմաններում՝ գրեթե ոչմիտեղից միանգամից դեպի իշխանություն, չունի որևէ մասնագիտական տիրույթում ատեստացիայի մասին խոսելու բարոյական իրավունք։
Հարցն այն է, որ ատեստացիայի նպատակը բացարձակապես մասնագիտական չէ։ Ատեստացիայի նպատակը քաղաքական է, բացարձակ քաղաքական։ Ատեստացիան յուրօրինակ «թուր» է, որի տակով պարզապես կառավարող ուժն անցկացնում է առանձին ոլորտների ներկայացուցիչների։
Բնական է, որ ուսուցիչներն այստեղ պետք է լինեին առաջիններից մեկը, քանի որ դա կարևորագույն ոլորտ է՝ հանրակրթություն, որտեղ ձևավորում են մարդուն, նրա մտածողությունը, աշխարհայացքը և այլն։ Ըստ այդմ, այդ ձևավորողներին պետք է անցկացնել «թրի» տակով, որի անունը դրել են ատեստացիա»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11001:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12600:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
115Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
94Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
194Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 22:18