«Իրավունք չունենք լռելու»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի դատարանը մերժել է Արցախի ղեկավարների բողոքը, իսկ ՀՀ կառավարիչների լուռ են։
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Սա մեր հերթական ամոթն ու համազգային նվաստացումն է։
Պաշտոնական Երևանը լուռ է, գործադիրն իր նիստերն է անուն, Աժ-ում նախագահ ու փոխնախագահներ են ընտրում։
Ինչպես ասում էր հայտնի մի պերսոնաժ՝ կյանքն ուրախ, ապրուստն էլ՝ ձրի։
Քանի՞ անգամ են գործող ռեժիմի ներկայացուցիչները հրապարակային դատապարտել Բաքվի «դատավարությունը»։
Ես որ չեմ մտաբերում նման դեպք։
Քաղաքական ուժերի մեծ մասը նախընտրում է լռել այս թեմայի շուրջ։
ՀՀԿ-ն 2023-ից առ այսօր Ստրասբուրգից մինչև Մոսկվա հրապարակային բարձրաձայնել է այս ոճիրի մասին։
Չպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից»։
Դատապարտելով Արցախի ղեկավարությանը՝ նրանք դատապարտում են Արցախյան շարժումը, Անկախության հռչակագիրը, Եռաբլուրը ու նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրության հիմք հանդիսացող ազգերի ինքնորոշման իրավունքը։
Անթույլատրելի է մոռացության տալ այս ամենը։
Իշխանության հետ ամեն բան պարզ է, բայց ազգային ուժերը, մտավորականները, քաղաքացիներս իրավունք չունենք լռելու։
Բաքվում դատապարտում են մեր բովանդակությունն ու պայքարը, մի՛ լռեք»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11001:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12600:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
115Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
94Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
194Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 22:18