Քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ կանոնակարգի համաձայն, հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: ԱԺ նախագահն ասաց, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը բաշխվել է այսպես. ութ հանձնաժողովների նախագահներ կառաջադրի ՔՊ-ն, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը: Յոթ հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, չորսը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը:
Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
Խմբակցությունը փոխնախագահներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովներում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում, իսկ փոխնախագահներ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածու կառաջադրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ նախագահի տեղակալ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7302:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
8901:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8200:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
8800:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
101Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
91Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
104Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
104Երեկ, 18:12