Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Գաղտնիք է». ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին

«Գաղտնիք է». ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին
38
Այսօր, 10:48

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։ «Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։ Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։
Ավելի վաղ լրատվականը գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։