«Մայր Հայաստան»-ը հրապարակել է պաշտպանների հայտարարությունը

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է պաշտպանական թիմի հայտարարությունը․ «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հոռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը։
Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։
Միաժամանակ, նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։
Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք։
Պաշտպանության կողմը հետագայում ևս իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակում՝ պահպանելով ինչպես իր դատավարական պարտականությունները, այնպես էլ իր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24