Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է
42
Այսօր, 11:12

Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով, այս մասին հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Արա Մկրտչյանը մեղադրվում է 28 հողամաս օտարելու համար։ Նրա և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք ձերբակալվել էին։