«Մեզ վիրավորելու պատասխանը մի օր անպայման տալու եք»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհրդարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը։ Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ ավազանի անունով, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությո՞ւն եք անում այդ մարդուն, թե վատություն»։
Մի պարզ ճշմարտություն ասեմ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ որևէ մեկը վիրավորում է ոչ միայն և ոչ այնքան Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, այլ՝ ինձ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի։ Որովհետև մեր հավատքի անքակտելի մասն է հավատքն առ այն, որ ձեռնադրմամբ և օծմամբ եկեղեցականն ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ, որի շնորհիվ է, որ Տէրունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնորհ։ Այդ այն վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի՝ ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է։
Այսպիսով, հարգելի՛ քաղաքացիներ ու զզվելի՛ ուզուրպանտներ, այստեղ խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը։ Ու մեզ անընդհատ վիրավորելու պատասխանը հատ առ հատ մի օր անպայման տալու եք»։

«Մի՛ կռվեք Արարատ սարի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
812:48
«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան (տեսանյութ)
2112:42
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2112:36
«Շարունակելու ենք աշխատել Հարավային Կովկասում մեր ռազմավարական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»․ ԱՄՆ ներկայացուցիչ
5612:28
«Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»․ հարց՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
3212:24
«Ադրբեջանի հայտարարություններին արժանի գնահատական չի տրվում, փոխարենն ընկած են Կաթողիկոսի հետևից»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
3912:12
«Մեզ վիրավորելու պատասխանը մի օր անպայման տալու եք»․ Ռուբեն Մելիքյան
3612:06
«Այստեղ կարող էր լինել Ավետիք Չալաբյանը և խոսել, բայց այս խոսափողը լռեցված է»․ Մենուա Սողոմոնյան
4211:36