Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»․ հարց՝ Արման Եղոյանին

«Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»․ հարց՝ Արման Եղոյանին
58
Այսօր, 12:24

«Իլհամ Ալիևը երեկ մի շարք հայտարարություններ է արել՝ շեշտելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին։ «Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, պայմանագրեր ու նախագծեր, որոնց մեջ դուք որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Չկա նման բան։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել»,- ի պատասխան ասաց Եղոյանը՝ հավելելով․ «Նման տերմինով ենթակառուցվածք մեր Հանրապետության տարածքում գոյություն չունի, ՀՀ տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։