«Ես ձեռնպահ եմ մնում Փաշազադեին «Ալյոշկա» անվանելուց»․ Էդգար Ղազարյան

«Իշխանությունը հնչեցնում է Վեհափառի ավազանի անունը՝ ընդդիմությունը հարվածում է, ընդդիմությունը կաթողիկոսի անունն է տալիս՝ իշխանությունն է հարվածում․ ո՞ւր է տանելու այս «դիսկուրսը»»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Այսօր ԱԺ նախագահն ասաց, որ ելույթները կառուցվեն թեմայի շրջանակներում․ եթե դրանից հետո ՔՊ-ից որևէ պատգամավոր խոսում է ՀԱԵ և նրա առաջնորդի մասին, ապա եթե իրենց արածը հատուկ սադրանք չէ և ԱԺ բնական գործունեությունը տապալելու անազնիվ մտադրություն չէ, ապա ի՞նչ է»,- պատասխանեց Ղազարյանը։ «ՔՊ-ի շարքերում կա ազգությամբ քուրդ Կնյազ Համիդիչը, որի դավանական պատկանելությունը տարբերվում է մերից․ իմ տեղեկություններով քրդերի մեծ մասը մահմեդական են։ Հիմա, հաշվի առնելով նաև այս խմբակցության շատ պատգամավորների պրոադրբեջանական դիրքորոշումները, մտածում եմ, որ իրենց համար զգայուն թեմա կլինի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին ասենք՝ «Ալյոշկա»։ Եվ դա իմանալով հանդերձ՝ ես ձեռնպահ եմ մնում Ալլահշուքյուր Փաշազադեին «Ալյոշկա» անվանելուց՝ հարգելով շատերի զգացմունքները և փոխադարձություն եմ պահանջում»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։

«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
1213:54
«Սամվել Կարապետյանը կալանավորվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ցուցում տվեց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
3913:18
«Ես ձեռնպահ եմ մնում Փաշազադեին «Ալյոշկա» անվանելուց»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4113:00
«Մի՛ կռվեք Արարատ սարի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4912:48
«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5212:42
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4812:36
«Շարունակելու ենք աշխատել Հարավային Կովկասում մեր ռազմավարական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»․ ԱՄՆ ներկայացուցիչ
13312:28
«Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»․ հարց՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
6112:24