«Գուցե ուզում է ճշմարտությունն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանություններն այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ, իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով՝ ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում առաջացավ։
Նա կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»։
Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ մոտավորապես նույն հեգնական տոնով նա և իր թիմը 2019–2020 թվականներին ծաղրում էին այն մարդկանց, ովքեր սթափ մտածելով ահազանգում էին, որ Փաշինյանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի մեծ պատերազմ և Արցախի կորուստ։
Հիշո՞ւմ եք։ Նույնիսկ Փաշինյանի ԱԳՆ-ի պաշտոնյաները, լինելով այցով Արցախի Հանրապետությունում, Շուշիից հրապարակում էին ծաղրական ենթատեքստով լուսանկարներ՝ իբր «մենք եկել ենք, որպեսզի Արցախը հանձնենք ադրբեջանցիներին»։
Եվ ի՞նչ եղավ արդյունքում։
Արդյունքում Արցախը թուրքի երախում է՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների։
Հիմա մտածում եմ․ երբ Փաշինյանը, ուրախ-զվարթ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ, գուցե նա, այնուամենայնիվ, այս կերպ ուզում է ճշմարտությունն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, թե «ինչու ոչ ոքի չէր նախազգուշացրել»։
Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին։
Այն, որ իրականում երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ»։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7702:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8800:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
103Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
92Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
105Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
105Երեկ, 18:12