Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Թուրքիան ու Ադրբեջանը առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար»․ Տիգրան Աբրահամյան

«Թուրքիան ու Ադրբեջանը առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար»․ Տիգրան Աբրահամյան
115
Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ., 09:30

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։
Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»։