«ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք»․ Արթուր Հովհաննիսյան

«ՀՀ-ն իր դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ նման որոշումներ կամ քննարկումներ լինեն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու կամ հեռացնելու հնարավորությանը։ «Մեր որոշումն այս պահին հետևյալն է․ սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հույս հայտնելով, որ առաջացած խնդիրները դեռևս որոշակի տոկոսով հնարավորություն ունեն լուծվելու, եթե ոչ, մենք կգործենք ըստ ՀՀ պետական շահի»,- շարունակեց Հովհաննիսյանը։
Հարցին, թե արդյոք ՀՀ-ն հետ կվերադառնա ՀԱՊԿ, ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք այս առումով, բայց մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք, որ նրանք կտան իրականությանն առնվազն մոտ գնահատականներ, իսկ թե ինչ կլինի հետո՝ կախված է հետակա գործողություններից, որոշումներից»։

«Պետք չէ քաղաքական ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտներ»-ի»»․ Տիգրան Պետրոսյան
2912:42
«ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
2412:36
«Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3712:30
«Նիստերը «Ալֆրեդի սենյակի» են վերածվում». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6011:42
«Մարդիկ հիշում են՝ ինչպես էին զոհվածների մասունքները գցված գետնին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6611:24
«Երբ թքելու մասին է խոսվում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում». Վրույր Այվազյան (տեսանյութ)
6211:18
Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Գարիկ Սարգսյանի ելույթին (տեսանյութ)
8711:06
«Ի՞նչն էի սխալ ասում»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6110:42