Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Պետք չէ քաղաքական ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտներ»-ի»»․ Տիգրան Պետրոսյան

«Պետք չէ քաղաքական ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտներ»-ի»»․ Տիգրան Պետրոսյան
54
Այսօր, 12:42

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ-ի պատգամավորներ,
հանրությունը շատ լավ գիտի, թե ով որտեղ է սովորել, ով ում հետ է մտերմություն արել, ով ում ճամբարից է ուրիշ ճամբար թռել, ով ում «տակ» է ֆռում, ով ինչ է «շնչում»…
Այո, ինչքան էլ ողբերգական չհնչի՝ հանրությունը ձեզ է ընտրել, քաջ իմանալով ձեր «դեֆեկտները»…
Ուստի, պետք չէ վերածել այդ քաղաքական ամբիոնը՝ «կիսաբաց լուսամուտներ»-ի…
Ահռելի աշխատանք կա կատարելու՝ գործե՛ք»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան