«Լուրջ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի մայրուղու վրա»․ Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ չի կարելի Ամուլսարը շահագործողներին, չի կարելի նաև մյուսներին.
Ամիսներ առաջ գրառում էի արել այն մասին, որ դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ Գնդեվազ գյուղի հատվածում, պատված էր ցեխով։ Պատճառը Ամուլսարի հողային ճանապարհներից ցեխոտ անիվներով դուրս եկող մեքենաներն էին։
Արդարության համար պետք է խոստովանեմ, որ գրառումիցս հետո նրանք միջոցներ ձեռնարկեցին, և դրանից հետո այլևս նման բան չեմ նկատել։
Այժմ մեկ այլ՝ ավելի լուրջ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի մայրուղու վրա։
Ջերմուկի հին ճանապարհից դուրս են գալիս մեքենաներ՝ բեռնված Արփա գետից հանված թաց գրունտով, և շարժվում դեպի Վայք քաղաքի մոտ գտնվող ինչ-որ ձեռնարկություն։
Ամբողջ մայրուղու տվյալ հատվածը պատված է տիղմով ու ցեխով։ Սա, բացի այն, որ տհաճ ու ոչ գեղեցիկ տեսարան է, իրական վտանգ է ստեղծում երթևեկության համար։
Ճանապարհի այդ հատվածը ոլորապտույտ է և ինքնին բավական վտանգավոր, իսկ ցեխով պատված ասֆալտը իրավիճակն ավելի է բարդացնում։
Ինչ վերաբերում է Արփա գետից հանվող այդ գրունտին և դրա հնարավոր ազդեցությանը գետի ու էկոհամակարգի վրա, այս պահին չեմ անդրադառնում՝ հավատալով, որ այդ հարցը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է։
Իսկ սկզբունքային հարցը շատ պարզ է․
Ինչ չի կարելի Ամուլսարը շահագործողներին, չի կարելի նաև մյուսներին։
Ի դեպ, եթե կլինեն առարկություններ կամ փորձ արվի հերքել ասածս, փաստերը կտեղադրեմ»։

Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
14400:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
110Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
61Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
69Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
76Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
130Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
189Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
92Երեկ, 20:24