Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Մոր կողմից լքված նորածնին անվանակոչել են Սոսե

Մոր կողմից լքված նորածնին անվանակոչել են Սոսե
37
Այսօր, 12:00

Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։ 24News-ի հետ զրույցում աղջկան գտած Նարեկ Պետրոսյանն ասել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։

Նա հայտնել է, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա, բայց իր խոսքով, թոքերի հետ դեռևս խնդիր կա։ Նարեկը հայտնել է նաև, որ մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։
«Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել, ով մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։