«Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը.
Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ 2026թ. մարտին նավթի համաշխարհային առաջարկը կրճատվել է մոտ 10,1 մլն բարել/օրով՝ հասնելով 97,1 մլն բարել/օրի։
Համեմատության համար՝ նախորդ խոշորագույն նավթային շոկերը․
֊ 1978֊1979թթ. Իրանի իսլամական հեղափոխություն՝ 5,6 մլն բարել/օր,
֊ 1973֊1974թթ. արաբական նավթային էմբարգո՝ 4,3 մլն,
֊ 1990թ. Իրաքի ներխուժումը Քուվեյթ՝ 4,3 մլն,
֊ 1980֊1981թթ.՝ իրանա-իրաքյան պատերազմի սկիզբ՝ 4,1 մլն,
֊ 2003թ. Իրաքի պատերազմ՝ 2,3 մլն,
֊ 2011թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմ՝ մոտ 1,5 մլն բարել/օր։
Այսպիսով, 2026թ. մարտյան անկումը գրեթե կրկնակի գերազանցել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ արձանագրված կորուստները, որոնք մինչ այդ համարվում էին պատմության խոշորագույն նավթային խափանումը։
Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։
Հորմուզը շրջանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այլընտրանքային արտահանման ուղիներ ունեն առաջին հերթին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, մինչդեռ Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը կրիտիկական կախվածություն ունեն նեղուցից։
Ի պատասխան ճգնաժամի՝ ՄԷԳ անդամ երկրները մարտի 11-ին համաձայնեցրել են ռազմավարական պաշարներից 400 մլն բարել նավթի բացթողում՝ գործակալության պատմության մեջ խոշորագույն նման միջամտությունը։
Հատկանշական է, որ ժամանակակից պատմության յոթ խոշորագույն նավթային խափանումներից հինգը կապված են Մերձավոր Արևելքի հետ»։

«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
5201:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
6300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
5800:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
72Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
86Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
76Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
88Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
73Երեկ, 20:42