«Բանակին ոչ թե նոր պաշտոնյաների անուններ են պետք, այլ գործող համակարգ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակում կադրային փոփոխությունը և համակարգային փոփոխությունը նույն բանը չեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Դեռ մի կողմ թողնենք թե ինչու հենց Արամ Հովհաննիսյանը, ոչ թե ՌՈ ներսից ինչ որ պաշտոնյա, այստեղ մի շատ պարզ հարց է առաջանում․ ի՞նչ է իրականում փոխվելու, բացի պաշտոնյայից։
Եթե տարիներով գոյություն ունեցող խնդիրների լուծումը սահմանափակվում է մեկ պաշտոնյայի փոխարինմամբ մեկ այլ պաշտոնյայով, ապա դա համակարգային փոփոխություն չէ։ Դա պարզապես կադրային փոփոխություն է։
Եթե «պատերազմ է հայտարարվել քրեական ենթամշակույթին», ինչպես ՊՆ ներկայացուցիչն էր հայտարարում, ապա ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու զորամասերը, և ի վերջո ինչպե՞ս է կանխվելու հերթական ողբերգությունը՝ այն տեղի ունենալուց առաջ։
Բանակին այսօր ոչ թե նոր պաշտոնյաների անուններ են պետք, այլ գործող համակարգ, որը թույլ չի տա, որ զինվորի կյանքն ու արժանապատվությունը տուժի։ Հակառակ դեպքում այս փոփոխությունը կարող է ընդամենը մեկ բան փոխել՝ պաշտոնյայի անունը։ Իսկ խնդիրը մնալու է նույնը»։

«Էրդողանի աչքերին նայելով՝ խոսեցի Հայոց ցեղասպանությունից, գիտե՞ք՝ ինչ ասաց». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
1814:24
Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները
3214:16
«Բանակին ոչ թե նոր պաշտոնյաների անուններ են պետք, այլ գործող համակարգ»․ Վահագն Սարոյան
3713:48
«Կան ներկայացուցիչներ, որ ուզում են ԱԺ-ն վերածել էլի նույն «բոշա-փչացածի»»․ Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
4513:30
«Սոնա Մնացականյանի դեպքը հիշեք, երբ երկրի ղեկավարը տեսնում է ընկած կնոջն ու նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5513:24
«Նույնիսկ Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է». Վահագն Ալեքսանյան
5313:18
«Բեն Լադենին ****** ու շպրտել են՝ առանց գերեզման թողնելով, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6813:06
««Արցախ» աշխարհագրական անվան կիրառումը նշանակում է՝ լինել տեղեկացված և իմանալ պատմություն»․ Տաթևիկ Հայրապետյան
6012:30