Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Էրդողանի աչքերին նայելով՝ խոսեցի Հայոց ցեղասպանությունից, գիտե՞ք՝ ինչ ասաց». Գեղամ Մանուկյան

«Էրդողանի աչքերին նայելով՝ խոսեցի Հայոց ցեղասպանությունից, գիտե՞ք՝ ինչ ասաց». Գեղամ Մանուկյան
64
Այսօր, 14:24

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, շարունակելով արձագանքել ՔՊ-ականների, մասնավորապես Արման Եղոյանի՝ սփյուռքի վերաբերյալ ելույթին, ասել է. «2006-ի աշունն էր, պատգամավոր էի, Ստամբուլում մամլո մեծ համաժողով էր: Հասկանում էի, որ ուղղակի մասնակցությունը նորմալ չի ու առիթ եղավ, Էրդողանի աչքերին նայելով, մանրամասն խոսեցի Հայոց ցեղասպանությունից: Իր առաջին արձագանքը գիտե՞ք՝ ինչ եղավ, ասաց՝ դու սփյուռքի ազդեցության տակ ես... Իրականում այս տարիների ընթացքում Թուրքիայի խոսույթի մեջ ամենամեծ հակառակորդը տեսել է սփյուռքը, որովհետև գիտակցել են այն հզորությունը, որն ունի հայկական սփյուռքը»:

Գեղամ Մանուկյանի ելույթը