«Ձեր ակնարկն այն մասին էր, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին

«ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը, ի թիվս այլ թեմաների, խոսեց նաև թվային ինքնիշխանությունից: Դուք խոսեցիք մտացածին ու կոնֆլիկտածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին, էլի եղան նիստեր, էլի ինչ-որ թեմայից խոսեցին, դուք կրկին խոսեցիք կոնֆլիկտածին, մտացածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին: Պատրա՞ստ եք քննարկել, որ ՀՀ-ում էլ մի որոշ ժամանակ դադարեցնեք տիրաժավորել այդ խոսույթը»,- դիմելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին՝ մասնավորապես ասաց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը: Գալստյանը նշեց, որ իր խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային, այլ իրական ռիսկերի բարձրաձայնում է: «Ակնարկեցինք, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը: Ձեր խոսույթը դրա մասին էր, որ իմ տեքստերը խաթարում են ադրբեջանական դիսկուրսները»,- շարունակեց Գալստյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
10000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
85Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
49Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
59Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
73Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
121Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
175Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
88Երեկ, 20:24