Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ձեր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ տասնյակ մարդիկ Բաքվի բանտում են». Աննա Գրիգորյան

«Ձեր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ տասնյակ մարդիկ Բաքվի բանտում են». Աննա Գրիգորյան
50
Այսօր, 14:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ գերիների վերաբերյալ այսօրվա ելույթին, ասել է. «Տիկին Բաղդասարյանն ինչքան էլ այստեղ հուզմունքով խոսի, մի բան ակնհայտ է՝ հենց իր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ այսօր տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում: Իսկ այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը էթնիկ զտում էր իրականացնում մեր հայրենակիցների նկատմամբ, Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ մեր քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում»:

«Ձեր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ տասնյակ մարդիկ Բաքվի բանտում են». Աննա Գրիգորյան
Նազելի Բաղդասարյանի ելույթը՝ գերիների մասին