«Դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»․ լրագրողը՝ Ռուզաննա Երեմյանին

«Դուք՝ որպես մանկավարժ, ինչպե՞ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի խոսույթը. չոքացնել, կզացնել, դոմփել։ Մեր սերունդն ի՞նչ է սովորում, օրինակ դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»,- «Ֆակտոր»-ը դիմեց նախկին մանկավարժ, ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանին։ «Դպրոցը քաղաքական խոսույթ գեներացնելու վայր չէ և երեխաները երբեք ինձ հետ ոչ վարչապետի, ոչ ընդդիմության, ոչ որևէ քաղաքական անձի մասին խոսակցություն չեն ունեցել»,- ի պատասխան ասաց նա և շարունակեց․ «Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ՀՀ վարչապետը քաղաքական անձ է և ինքը կարող է ձեզ ներկայացնել իր դիրքորոշումը, իր խոսույթը, և դա իր իրավունքն է»։ Հարցին՝ այդ խոսույթն արդյոք մեր սերնդի վրա վատ չի անդրադառնում, նշեց. «ՀՀ վարչապետն ունի իր քաղաքական դիրքին, կշռին, տեսակին բնորոշ, ասելիքը տեղ հասցնելու՝ հայերենի հրաշալի իմացություն»: Հարցին՝ կզացնելն ու չոքացնելը հրաշալի հայերե՞ն է, Երեմյանն ասաց. «Այ հիմա դուք բառն օգտագործեցիք, մեր խոսակցությունն ավարտվում է»: Երբ լրագրողը հայտնեց, որ ինքը վարչապետին է ցիտում, պատգամավորը նշեց. «Դուք իմ միտքն ընդհատեցիք»:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
6102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
7601:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
7100:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
7800:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
97Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
87Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
100Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
100Երեկ, 18:12