«Եթե մենք սկսենք խոսել ձեր ուժի համբավից, լավ տեղ չի հասնելու». Արեգա Հովսեփյան

«Դուք՝ որպես քաղաքական ուժ, ընկալվում եք որպես պրոռուսական»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից Արեգա Հովսեփյանին՝ ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը: «Երբ որոշեցիք ընտրել այս հանձնաժողովն ու առաջադրվել, ակնհայտորեն, ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում ՀՀ լավագույն շահը՝ էդ հանձնաժողովը վերցնելով, հետևաբար՝ ո՞ւմ շահն եք պատրաստվում սպասարկել՝ ստանձնելով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,- շարունակեց ՔՊ-ականը: Հովսեփյանն արձագանքեց. «Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ և այլն. եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու: Պետք չի արտաքին քաղաքականությունը ձևավորել հակադրությունների վրա»:
Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

«Հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն». Արեգա Հովսեփյան
1911:36
«Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Կանդազը 2008-ին Ղարաբաղից բերվել է Երևան՝ ջարդելու ու ծեծելու ՀՀ քաղաքացիներին». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
2711:30
«Եթե այսօր լիներ հանրաքվե՝ ՀՀ-ն միանում է ԵՄ-ին, ՀՀ-ն մնում է ԵԱՏՄ-ում, ինչպե՞ս կդիրքավորվեիք». Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)
3211:24
«Ի՞նչ նպատակով են արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում. ցավեցնելո՞ւ». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3211:18
«Եթե մենք սկսենք խոսել ձեր ուժի համբավից, լավ տեղ չի հասնելու». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4610:48
«Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
5210:36
«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից (տեսանյութ)
6410:24
«Իսրայելը Թուրքիայի դեմ նոր «կարմիր գիծ» ունի». Արտակ Զաքարյան
6210:12