Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին

Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին:
Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից:
Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է TRIPP-ի շինարարության իրականացման ընթացիկ գործընթացը, ինչ փուլեր են արդեն ավարտվել և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել մոտ ապագայում:
Հարցրել ենք՝ արդյոք հաստատվել են երթուղու ճշգրիտ կոորդինատները և տրանսպորտային ենթակառուցվածքի սխեման, ինչպես նաև որն է ամբողջ նախագծի իրականացման սկզբնական արժեքը, ընտրվել է արդյոք կապալառուն, ավարտվել է արդյոք տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) նախապատրաստումը, նախատեսվում է արդյոք առանձին պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում երթուղուն հարող տարածքներում:
Պատասխանը ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ամերիկյան կողմի հետ համատեղ ներկայում իրականացվում են TRIPP-ի իրագործման ուսումնասիրություններ, հաշվարկներ և հետազոտություններ, այդ թվում՝ երկաթուղու մասով»,- ասված է պատասխանում:
Գրասենյակից ընդգծել են՝ բարձրացված հարցերին հնարավոր կլինի պատասխանել ուսումնասիրությունը վերջնականացնելուց հետո»,- հավելում է լրատվամիջոցը:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
22100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
174Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
118Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
119Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
289Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
114Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
122Երեկ, 17:48