«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին համացանցում քննարկման առարկա են դարձել ոստիկանության բարձրաստիճան ծառայողի կողմից շահադիտական դրդումներով տարեց կանանց սպանության դեպքերը։ Ցավոք, մեր իրականության մեջ ոստիկանների կողմից կամ նրանց առերևույթ հանցակցությամբ շահադիտական դրդումներով (ավազակությամբ զուգորդված) սպանություններ, սպանության փորձեր, ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ։ Դեռևս Շիրակի մարզում աշխատանքի տարիներին ինքս մի քանի նման դեպքերով հիմնավոր կասկածներ ունեի բարձրաստիճան ոստիկանների մասնակցության վերաբերյալ, քրեական գործերով քննությունը վերցրեցի իմ անմիջական վերահսկողության ներքո, որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո դրանք, ըստ ենթակայության, ուղարկեցի իրավասու նախաքննական մարմին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն ոստիկաններն, ինձ համար անհասկանալի եղանակով, խուսափեցին պատշաճ քրեական պատասխանատվությունից։
Այդ ոստիկանները առժամանակ հեռացվեցին իմ տեսադաշտից, իսկ հետագայում, այդ թվում՝ 2018 թվականից հետո ՔՊ-ական «հեղափոխական» իշխանության ձեռքով ստացան ավելի բարձր պաշտոններ։
Նման երևույթներն արմատախիլ անելու համար պարզապես կամք է պետք ամենաբարձր մակարդակով, որը չկա և չի եղել…»։

Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
30Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
28Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
53Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
68Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
117Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
169Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
86Երեկ, 20:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
159Երեկ, 20:06