«Իշխանությունը հանցավոր անտարբերություն է դրսևորում Արցախի պատմամշակութային արժեքների հետ կապված». Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է։
Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։
Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ խոսք գնաց Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման մասին, իսկ ՔՊ-ականի պատասխանը վերահաստատեց գործող իշխանության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների կատարումից հրաժարվելը։
Եթե նույնիսկ գործող կառավարիչն Արցախը հռչակել է Ադրբեջան, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։
Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի»:

Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
30Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
28Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
53Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
68Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
117Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
169Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
86Երեկ, 20:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
159Երեկ, 20:06