Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Կանդազը 2008-ին Ղարաբաղից բերվել է Երևան՝ ջարդելու ու ծեծելու ՀՀ քաղաքացիներին». Վահագն Ալեքսանյան

«Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Կանդազը 2008-ին Ղարաբաղից բերվել է Երևան՝ ջարդելու ու ծեծելու ՀՀ քաղաքացիներին». Վահագն Ալեքսանյան
48
Այսօր, 11:30

«Ասում եք՝ բազմաթիվ քաղբանտարկյալներ կան. արդյոք քաղբանտարկյալ եք համարում Կանդազ մականունով նախկին զինվորականին: Խոսում եք եվրոպական ստանդարնտներից, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նա 2008-ին Ղարաբաղից, այլ զինված հրոսակախմբի հետ, բերվել է Երևան, ջարդել ու ծեծել են ՀՀ քաղաքացիներին, սպանվել են ՀՀ քաղաքացիներ»,- դիմելով ընդդիմադիր Արեգա Հովսեփյանին՝ հարցրեց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը:

Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Արեգա Հովսեփյանն ասաց, որ Արթուր Ավանեսյանը լեգենդար հետախույզ է, ով ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Մանրամասները՝ տեսանյութում:

Վահագն Ալեքսանյանի հարցը՝ Արեգա Հովսեփյանին